Րաֆֆի (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի) - նշանավոր հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հետագայում՝ 1847-ին, մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում Այնուհետև ուսանել է ռուսական պետական գիմնազիայում ։
Սամվելը Րաֆֆիի պատմական վեպերից է։ Սամվելը գրվել է 1880-ական թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսում, Մշակ ամսագրում։ Սամվելը համարվում է հայ գրականության լավագույն կոթողներից մեկը։
Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը IV դարում՝ Րաֆֆին ձգտել է նկարագրել Հայաստանը XIX դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունն այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։
Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշո